Skip to content
Alzheimer`s Care Armenia

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» դրամաշնորհ է ստացել Հայաստանում հիվանդության վաղ հայտնաբերման նորարարական ծրագրի համար

«Ալցհայմերի խնամք Հայաստանը» առողջապահական համակարգի պատրաստվածության ապահովման համար Դավոսի Ալցհայմերի համագործակցության առաջին համաշխարհային համատեղ դրամաշնորհային ծրագրի 12 շահառուներից մեկն է

Առողջ ուղեղի հայկական ծրագիրը ամբողջ Հայաստանով հիշողության գնահատման շարժական և Ալցհայմերի հիվանդության թրեյնինգային միջդիսցիպլինար նախագիծ է։ Ծրագիրը համագործակցում է Հայկական ակնաբուժության նախագծի հետ՝ իրականացնելու ճանաչողական զննում ամբողջ Հայաստանում և հաստատված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

Թիմը, սերտորեն համագործակցելով Հայկական ակնաբուժության նախագծի հետ, ինչպես նաև Հայաստանի պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում սկրինինգներ է անցկացնելով, 2022 թվականի հունիսից ի վեր ստուգել է ավելի քան 2000 մարդու և վերապատրաստել է առաջնային օղակի ավելի, քան 350 բժիշկների և բուժքույրերի։

Առողջ ուղեղի հայկական ծրագրի թիմը ներառում է առաջնային խնամքի բժիշկներ, բուժքույրեր, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ, ովքեր դիդակտիկ և գործնական ուսուցում կանցկացնեն առաջնային օղակի բժիշկներին, բուժքույրերին և ընտանեկան խնամակալներին՝ բարելավելու դեմենցիա ունեցող անձի խնամքը Հայաստանում: Բացի թիմը ղեկավարող դոկտոր Մահաքյանից՝ կլինիկական խորհրդատուներ են նաև Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի նախագահ դոկտոր Սամսոն Խաչատրյանը և ծերական հոգեբույժ դոկտոր Գևորգ Փաշիկյանը: Այս նախագիծը կայուն ազդեցություն է թողնում բուժաշխատողների վերապատրաստման և կրթման միջոցով, ինչպես նաև բարձրացնում է ճանաչելիությունն ու իրազեկությունը Ալցհայմերի հիվանդության մասին:

«Մենք ոգևորված ենք, որ հնարավորություն ունենք զարգացնելու այս բեկումնային և կայուն նախագիծը, որը կբարելավի դեմենցիա ունեցող մարդկանց խնամքը՝ նպատակ ունենալով ներառել ճանաչողական զննումը՝ որպես բժշկական օգնության չափանիշ ամբողջ Հայաստանում», — ասել է «Ալցհայմերի խնամք Հայաստանի» հիմնադիր, ծերաբույժ դոկտոր Ջեյն Մահաքյանը: Ալցհայմերի հիվանդությունը Հայաստանում աճում է, և «Ալցհայմերի խնամք Հայաստանը» ճանապարհ է հարթում համակարգային փոփոխություններ իրականացնելու համար, ինչը կբարելավի դեմենցիա ունեցող անձանց խնամքը և նրանց ընտանիքների աջակցությունը։

Ո՞վ ենք մենք եվ ի՞նչ ենք անում

Alzheimer՝s Care Armenia-ի առաքելությունն է բարձրացնել իրազեկության մակարդակը և լուծումներ առաջարկել Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց խնամքի և բուժման համար: Դրան հասնելու ուղիներից մեկը հիշողության կորուստ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար կայուն ծրագրեր և ծառայություններ ստեղծելն է:

Մենք ուղղակիորեն աշխատում ենք Հայաստանի տարեցների հիմնարկների հետ, ինչպես նաև մշակում ենք նոր ծրագրեր, որոնք բարձրացնում են դեմենցիա ունեցող անձանց խնամքի որակը։ Հայտնի է, որ Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն և ծերունական թուլամտության այլ տեսակները տարածված են, և հիվանդների թիվը գնալով աճում է:

Դոկտոր Ջեյնը լիցենզավորված կլինիկական ծերաբույժ է՝ մասնագիտացած Ալցհայմերի հիվանդություն ունեցող մեծահասակների և նրանց ընտանիքների հետ աշխատանքում: Մեր տեսլականն է Հայաստանում հույս ներշնչել, փոխել կյանքը և բարելավել կյանքի որակը Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար:

Դոկտոր Ջեյն Լ. Մահակյան

Դոկտոր Ջեյն` ACA ՀԿ նախագահ, գերոնտոլոգ, ով 30 տարի աշխատել է «հիշողության կորստի ոլորտում»:

«Երկրորդ շնչառություն»

hanrayin radio alzhajmeri khnamk hayastan

Քրիս Լինչի (Ալցհայմեր Ինթերնեյշընալ) ուղերձը՝ Ալցհայմերի խնամք Հայաստանին

Alzheimer’s Disease International-ը Ալցհայմերի և դեմենցիայի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա է։

Khnami Palliative Center Alzheimer's Care Armenia
Alzheimer's Caregiver Guide

Վանաձորի «Օրրան»-ում ՝ Հիշողության ակումբ

Մեր գործընկերների ֆոտոշարքը՝ «Mission Armenia»

Alzheimers-Care-Armenia-Mission-Armenia-slide17
ACA-partners-projects-slide18
Alzheimers-Care-MA-slide19
Mission-Armenia-photoshoot-slide20
Alzheimers-Care-Armenia-slide14
ACA-partners-photoshoot-slide2
Alzheimers-Care-slide9
ACA-slide12
Alzheimers-Care-Mission-Armenia-slide13
Alzheimers-Care-Armenia-partner-MA-slide1
Alzheimers-Care-Armenia-Mission-Armenia-slide17 ACA-partners-projects-slide18 Alzheimers-Care-MA-slide19 Mission-Armenia-photoshoot-slide20 Alzheimers-Care-Armenia-slide14 ACA-partners-photoshoot-slide2 Alzheimers-Care-slide9 ACA-slide12 Alzheimers-Care-Mission-Armenia-slide13 Alzheimers-Care-Armenia-partner-MA-slide1

Մեր գործընկերների ֆոտոշարքը՝ Alfa Betta Plus

© 2022 Բոլոր իրավունքները պաշտպանված են։