Ռեդինգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները Ալցհեյմերի հիվանդությունը բուժելու նոր ուղղություն են հայտնաբերել։ Այս մասին ասվում է Journal of Alzheimer’s Disease Reports ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Գիտնականների տեսության համաձայն՝ օրգանիզմում պաշտպանիչ պատնեշի վնասումը, որը հանգեցնում է ուղեղում ճարպային նյութերի կուտակման, նպաստում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը։ Փորձագետներն իրենց վարկածը լիպիդային ինվազիայի մոդել են անվանել: Ըստ դրա՝ լիպիդները, որոնք ուղեղ են ներթափանցում հեմատոէնցեֆալիկ պատնեշի (ուղեղի փոքր արյունատար անոթների համակարգ, որը թույլ է տալիս միայն փոքր քանակությամբ անհրաժեշտ նյութերի անցումը) վնասման պատճառով, այս նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացման հիմնական պատճառն են։
Ըստ հետազոտողների՝ իրենց աշխատանքը նոր հնարավորություններ է բացում Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման եւ բուժման համար։ Բացի այդ, ստացված տեղեկատվությունը թույլ է տալիս ասել, որ կենսակերպի որոշ փոփոխություններ կարող են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը՝ հեմատոէնցեֆալիկ պատնեշի վրա ազդեցությունը նվազեցնելու հաշվին: