emotional support robot

Ռոբին ռոբոտը՝ տարեցներին

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերության հետ համատեղ Նորքի տուն-ինտերնատում իրականացրել է «Նորարարական մոտեցումները՝ հիշողության կորուստ ունեցող անձանց համար» ծրագիրը: Այն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է, թե Ռոբին անունով էմոցիոնալ ռոբոտն ինչպես է գնահատում Հայաստանի խնամքի հաստատություններում ապրող տարեցների իմացական և հոգեսոցիալական կարիքները և օգնում նրանց բարձրացնել տրամադրությունը՝ հաղթահարելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված մեկուսացումն ու դժվարությունները: